ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող. Իշխան Կարապետյան
«Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող՝ մեկ մարդու սուբյեկտիվ կարծիքի պատճառով, Ծառայությունում բոլոր գործընթացներն իրականացվում են օրենքի շրջանակներում և օրենքի պահանջներին համապատասխան»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը՝ անդրադառնալով ՍԱՊԾ նախկին աշխատակիցներ Նարեկ Մանթաշյանի ու Գեորգի Ավետիսյանի հայտարարություններին:
Ըստ Իշխան Կարապետյանի՝ Նարեկ Մանթաշյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն:
«Ես ուրախ եմ, որ մարդիկ հնարավորություն ունեն արտահայտելու իրենց տեսակետը, բայց, այնուամենայնիվ, վերջին շրջանում արտահայտված տեսակետերի և հնչեցված ապատեղեկատվության համար ՍԱՊԾ-ն կդիմի դատարան, որպեսզի իրավական դաշտում խնդրին լուծում տրվի»,- նշեց ՍԱՊԾ պետը և հավելեց. «Ապատեղեկատվություն են տարածում ծառայության գործունեության վերաբերյալ և առանձին դրույթներ, որ իրենք մեկնաբանում են, չեն համապատասխանում իրականությանը»:
Լրագրողի դիտարկմանը՝ տեղեկություններ կան, որ ինքն է աշխատակիցներին ստիպում է դիմումներ գրել, հետո ստորագրում է, ՍԱՊԾ պետն ասաց. «Նման տեղեկատվության չեմ տիրապետում»։
Իշխան Կարապետյանը նաև խորհուրդ տվեց ուսումնասիրել Նարեկ Մանթաշյանի աշխատանքային գործունեությունն ու կենսագրությունը, նոր գնահատականներ հնչեցնել։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մանթաշյան. ՍԱՊԾ պետը յուրայինների իշխանություն է ստեղծել
- Դատարանի որոշմամբ Գեորգի Ավետիսյանը կվերադառնա ՍԱՊԾ՝ իր աշխատանքին
- ՍԱՊԾ պետը մասնագետ կադրերին ազատելու մասին