Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին.
«Հարգելի՛ պարոն Սահակյան,
Հայաստանի Հանրապետության կառավարության ու անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Արցախի Հանրապետությունում շարունակվելու է պետականության ամրապնդման գործընթացը և տնտեսական ու քաղաքական զարգացումը:
Վստահ եմ նաև, որ Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական երկու պետությունների տնտեսական սերտ փոխգործակցությունը շարունակվելու է հետևողականորեն խորանալ և ամրապնդվել:
Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ ու եռանդ, որպեսզի մեկնարկած ծրագրերը և նախանշված աշխատանքները բարեհաջող ավարտի հասցնեք՝ ի շահ Արցախի ժողովրդի բարօրության»:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին
- Բակո Սահակյանն ունակ է իրացնելու արցախահայության շահերից բխող բոլոր գործառույթները. քաղաքագետ
- «Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք Ձեր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին»
- Արցախի ԱԺ հատուկ նիստում Բակո Սահակյանն ընտրվեց հանրապետության նախագահ
- Արցախի խորհրդարանում շարունակվում է հատուկ նիստը. «Արցախպրես»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ