Հատուկենտ են մարդիկ, որ այդքան հստակ են ձևակերպում մտքերը, ինչպես ՀՀ նախագահը. քաղաքագետ
Հայկական քաղաքականության մեջ հատուկենտ են մարդիկ, որոնք այնքան հստակ են ձևակերպում իրենց մտքերը և այս կամ այն հարցի վերաբերյալ տրամաբանական կանխատեսումներ կատարում, ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի դասախոս Անդրանիկ Միհրանյանը:
Նա ընդգծեց, որ երկրի ղեկավարը կարողանում է համբերատար և մանրամասն կերպով պատասխանել նույնիսկ քաղաքական տարբեր ուժերի սկանդալային հայտարարություններին, հակափաստարկներին ու հարցերին:
«Ինձ մեծ հաճույք է պատճառում դիտել՝ ինչպես է Սերժ Սարգսյանը պատասխանում այս կամ այն հարցին: «Ռէվոլուցիա» հաղորդմանը տված վերջին հարցազրույցի ընթացքում նա չխուսափեց պատասխանել որևէ հարցի՝ ներառյալ սեփական ճակատագրի, քաղաքական ապագայի վերաբերյալ: Սա նախևառաջ խոսում է նրա փորձի մասին:
Նախագահը հստակ անդրադարձ կատարեց հայ-ռուսական հարաբերություններին, հատկապես նրան, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Իհարկե, դաշնակիցն ունի իր շահերը, և մենք չենք կարող այդ դաշնակցին օգտագործել՝ չնայած կարող ենք օգտագործել այն հնարավորությունները, որոնք տրամադրում է նույն այդ դաշնակիցը»,-ամփոփեց Անդրանիկ Միհրանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գալիս եմ մարտական դիրքերից. փայլուն սպաներ, զինվորներ ունենք, ովքեր գիտեն իրենց գործը. ՀՀ նախագահ
- ՀՀ նախագահ. «Ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում»
- Նախագահ. «Իսկանդերի» բարոյական կամ հոգեբանական նշանակության մասին խոսողները չեն հասկանում՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը
- ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին. Սերժ Սարգսյան
- «Դեռևս հսկայական ժամանակ կա». Սերժ Սարգսյանը՝ 2018թ.-ին վարչապետ դառնալու մասին
- «Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է». Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
- ՀՀ նախագահ. Մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և զինամթերք
- Որևէ կերպ, որևէ տեղ չենք խոսել զիջումների մասին. Նախագահը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին
- ՀՀ նախագահ. Մինսկի խմբի անդամները հստակ գիտեն՝ որ կողմն է նախահարձակ լինում
- Սերժ Սարգսյան. Ամենավստահելի երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է