Հայաստանը վավերացնում է տիեզերագնացներին փրկելու և վերադարձնելու համաձայնագիրը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում և Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Հիմնավորման համաձայն՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը տեղեկություն է ստանում, կամ երբ պարզում է, որ տիեզերանավի անձնակազմը վթարի է ենթարկվել կամ բախվել է աղետային իրավիճակի կամ արտակարգ կամ չնախատեսված վայրէջք է կատարել իր իրավազորության ներքո գտնվող տարածքում կամ միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում, անհապաղ տեղեկացնում է տիեզերք արձակող մարմնին, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն իր տնօրինման տակ գտնվող կապի բոլոր համապատասխան միջոցներով անմիջապես պետք է տարածի այդ տեղեկությունը:
«Եթե պատահարի, աղետի, արտակարգ կամ չնախատեսված վայրէջքի հետևան¬քով տիեզերանավի անձնակազմը վայրէջք է կատարում Պայմանավորվող կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքում, ապա նա անհապաղ ձեռ¬նարկում է բոլոր հնարավոր քայլերը` նրանց փրկելու համար, և ցուցաբերում է ցանկացած անհրաժեշտ աջակցություն»,- նշված է հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ