160 «հեմինգուեյներ»՝ մեկ վայրում
Ամերիկացի գրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյի (1899-1961 թթ.) ծննդյան օրը՝ այսօր, Ֆլորիդայում հավաքվել են մոխրագույն մորուքով 160 տղամարդ: Եվրանյուզի հաղորդմամբ, այն սկսվել է գրողի նմանակների 37-րդ մրցույթը: Փառատոնն անցկացվում է գրողի նախընտրած «Sloppy Joe's» բարում:
Ֆլորիդայում գրողն ապրել է գրեթե 30 տարի: Ըստ ավանդույթի, լավագույն նմանակին ընտրում են նախորդ տարիների հաղթողները: Բացի այդ, տոնակատարության ծրագրում ընդգրկված է նաև ձկնորսություն և հեքիաթների մրցույթ: