Տավուշի դատախազությունում հարուցվել է քրգործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու դեպքով
Հուլիսի 20-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հետաքննության խմբի տեսուչի կողմից Տավուշի մարզի Հովք գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է փայտանյութով բարձված «Գազ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որի աջակողմյան հատվածում ևս թափված է եղել փայտանյութ: Նշված ավտոմեքենայի վարորդ Վ. Խ-ն ներկայացրել է 2017 թվականի հունիսի 27-ին Իջևանի անտառտնտեսության կողմից տրված թափուկ վառելափայտի տոմս և հայտնել, որ փայտանյութը ձեռք է բերել օրինական թույլտվությամբ:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, սակայն նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջևանի» անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապահ Ս. Խ-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017 թ. հուլիս ամսվա սկզբին իր հորեղբոր որդուն՝ Վ. Խ-ին, բացի 2017 թվականի հունիսի 27-ին Իջևանի անտառտնտեսության կողմից տրված տոմսով թափուկ վառելափայտից, թույլատրել է իր պահպանությանը հանձնված
պահաբաժնից ևս երկու անգամ դուրս բերել նախապես չթույլատրված թափուկ վառելափայտ՝ վատնելով իրեն վստահված պետական գույքը:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազության կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով հարուցել քրեական գործ և այն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն` վարույթ ընդունելու և
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը
- Փայտանյութ տեղափոխող 17 տրանսպորտային միջոցից 8-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր
- «Դիլիջան» ազգային պարկում» սպասվում են խստացումներ
- «Քյոլոզի ձոր»-ում ապօրինի ծառահատումներ են եղել
- Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ ջոկատի տեսուչին և «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահին
- Ապօրինի ծառահատումներ՝ Իջևանի տարածաշրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում