Ինքնաթիռը չորս ժամ չի կարողացել վայրէջք կատարել Բրիտանիայում
Ջիդդայից Մանչեսթեր ուղևորվող Saudia ավիաընկերության ինքնաթիռը չորս ժամ չի կարողացել վայրէջք կատարել թևիկների հետ տեխնիկական խնդրի պատճառով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Arabian Business-ին:
SV 123 չվերթը պետք է Մանչեսթեր հասներ վեցուկես ժամվա ընթացքում, մինչդեռ ևս չորս ժամ Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռը պտտվել է նշանակման վայրի մոտակայքում, քանի որ օդաչուները փորձել են լուծել առաջացած տեխնիկական խնդիրը:
Արդյունքում՝ օդանավը կարողացել է վայրէջք կատարել Մանչեսթերի օդանավակայանում: «Ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Մանչեսթերի օդանավակայանում, վիրավորներ չկան»,- վայրէջքից հետո հայտարարել են ավիաընկերությունում: