Հին Արբատում խորհրդավոր շիկահերը համբուրել է Պուտինին
Մոսկվայի կենտրոնում՝ Հին Արբատում, այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևային և շնորհավորել 90-ամյակի առիթով, տեղի է ունեցել ոչ ֆորմալ միջադեպ:
Վեստի.ռու-ն գրում է, որ Վ. Պուտինը դուրս է եկել փողոց, դիմել Հին Արբատով քայլող մարդկանց, արդյոք նրանց դուր է գալիս այստեղ: Նրանք դրական են արձագանքել, իսկ Պուտինն ասել է, որ զբոսաշրջիկների բախտն այսօր բերել է եղանակի առումով:
Բացի այդ, ՌԴ նախագահն անգլերենով ողջունել է օտարազգի զբոսաշրջիկներին, և հենց այդ պահին կանանցից մեկն իր արձագանքով ուշադրություն է գրավել: Պուտինը գրկախառնվել է նրա հետ, իսկ կինը համբուրել է նախագահի այտը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան