Իսլանդիայում փնտրում են ջրվեժն ընկած վրացուն
Իսլանդացի փրկրարաները փնտրում են 22-ամյա վրացի Նիկա Բեգաձեին, ով ընկել է երկրի հարավում գտնվող Գյուդլֆոս ջրվեժը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Սպուտնիկ Գրուզիային»։
Բեգաձեն Իսլանդիայում էր 2016 թվականի դեկտեմբերից, երբ քաղաքական ապաստան էր ստացել։ Նա ջրվեժն ընկել է հուլիսի 19-ին։
«Հայտնի չէ, թե ինչ է հատկապես տեղի ունեցել, սակայն գործը քննվում է որպես դժբախտ պատահար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան