Կենտրոնական Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Իտալիայի կենտրոնական հատվածում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացել են Վենետո և Լոմբարդիա նահանգների բնակիչները։ Այս մասին հայտնում է «Վեստի.ռու»-ն։
Սեյսմոլոգների փոխանցմամբ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 14 կմ խորության վրա՝ Ամատրիչե քաղաքից ոչ հեռու։ Հենց այդ քաղաքն էր տուժել անցած տարվա երկրաշարժից։ Այն ժամանակ տարերքը ավերել էր քաղաքի պատմական կենտրոնը՝ խլելով շուրջ 300 մարդու կյանք։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին