Կիևի դատարանը, հնարավոր է կալանավորի Femen ակտիվիստուհուն
Femen ակտիվիստուհի Անջելինա Դիաշին, ով երեկ մերկ վիճակով փորձել էր խանգարել Ուկրաինայի և Բելառուսի նախագահների մասնակցությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի ՔՕ 296-րդ հոդվածով՝ խուլիգանություն՝ զուգորդված իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրությամբ: Այսօր նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվելու: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքում գրել է նրա փաստաբանը:
Նախօրեին Ա. Լուկաշենկոյի և Պ. Պորոշենկոյի ճեպազրույցի ժամանակ մեկ կրծքով աղջիկը սկսել է բղավել «Կեցցե Բելառուսը»: Նման կարգախոս է գրված եղել նաև նրա մարմնին: Թիկնապահներն անմիջապես բռնել են նրա ձեռքերից և դահլիճից դուրս հանել: Այնուհետև հայտնի է դարձել, որ նա ուկրաինական Femen շարժման ակտիվիստ է, հայտնի է իր սկանդակային ֆլեշմոբերով՝ քաղաքական գործիչների նկատմամբ: Աղջկան տարել են ոստիկանություն, որտեղ նա պարզաբանում է տվել:
Փաստաբանն ասել է, որ ակտիվիստուհին գիշերել է ժամանակավոր պահման մեկուսարանում: