Չինաստանն առաջին անգամ բրինձ կգնի ԱՄՆ-ից
ԱՄՆ գյուղատնտեսության նախարար Սոննի Պերդյուն հայտարարել է, որ Չինաստանի պաշտոնական անձինք առաջին անգամ համաձայնել են թույլատրել ամերիկյան բրնձի ներմուծումը։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով South China Morning Post-ին:
Նա նշել է, որ այդ քայլը ամերիկյան ֆերմերներին հնարավորություն կտա մուտք գործել բրնձի աշխարհի խոշորագույն սպառող երկիր։
«Այս արձանագրությունը ստորագրելու համար մենք տասնամյակներով աշխատել ենք, և մեր անդամները ձգտում են բավարարել Չինաստանի սպառողների պահանջարկը՝ ապահովելով ամերիկյան բարձրորակ և առողջության համար անվտանգ բրինձ»,- հայտնել է ԱՄՆ բրնձի ֆեդերացիայի նախագահ Բեթսի Ուորդը։
Նա հավելել է, որ Չինաստանը ԱՄՆ բրնձի ամբողջ բերքը սպառում է 13 օրում։
Նախորդ ամիս ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը երկրում բրնձի արտադրությունը գնահատել է մոտ 6․07 մլն տոննա։