«Ան-148» ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Պենզա քաղաքից Սոչի թռչող «Ան-148» ուղևորատար ինքնաթիռը թռչունների երամին բախվելուց հետո հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:
Ըստ կայքի՝ ինքնաթիռի օդաչուն բարձրություն հավաքելու ժամանակ հայտնել է երամին բախվելու, իսկ ավելի ուշ՝ շարժիչներից մեկի անսարքության կասկածի մասին: Ինքնաթիռը հարկադիր վայրէջքի համար անհապաղ ուղարկվել է Սարատովի օդանավակայան:
Օդաչուներին հաջողվել է ինքնաթիռն իջեցնել մի շարժիչով, որից հետո մոտ 80 ուղևոր տարհանվել է: Շարժիչն ուսումնասիրելուց հետո տեխնիկները թռչունների հետ բախման հետքեր են գտել: