Էլիս Կուպերը խորդանոցում գտել է Ուորխոլի մոռացված կտավը
Ամերիկացի ռոք-երաժիշտ Էլիս Կուպերը խորդանոցում գտել է ամերիկացի նկարիչ Էնդի Ուորխոլի «Էլեկտրական փոքրիկ աթոռ» կտավը: Լենտա.ռու կայքը, հղում անեով The Guardian-ին, գրում է, որ այն կարող է արժենալ մի քանի միլիոն դոլար:
Կտավն արված է կարմիր-սև գույներով: Պատկերված է էլեկտրական աթոռ, որի վրա 1953 թվականին մահապատժի են ենթարկվել ամերիկացի կոմունիստներ Հուլիոս և Էթել Ռոզենբերգներին, ովքեր մեղադրվել են ԽՍՀՄ-ին ԱՄՆ միջուկային զենքի մասին տեղեկատվություն հաղորդելու մեջ: Այս աշխատանքն ընդգրկված է եղել Ուորխոլի «Մահ և աղետ» շարքում:
Երգչի մենեջերի խոսքով, Կուպերն ու Ուորխոլն ընկերացել են 1972 թվականին Նյու Յորքում: Ռոք-երաժշտի ընկերուհին առաջարկել է նրան գնել նկարչից աշխատանքը 2500 դոլարով:
Նշվում է, որ ձեռք բերված «Էլեկտրական փոքրիկ աթոռ» կտավի մասին Կուպերն այլևս չի հիշել: Մենեջերն ասել է, որ այդ ընթացքում Էլիսը երկու ալբոմ է թողարկել, համերգային շրջագայությունների մեջ է եղել: Կտավի մասին հիշել են այն ժամանակ, երբ «Մահ և աղետ» շարքի աշխատանքներից մեկը 2015 թվականին Christie’s-ում վաճառվել էր 11,6 միլիոն դոլարով:
Կտավը գտել են խորդանոցում: Կուպերը հրաժարվել է վաճառել ստեղծագործությունը՝ հայտարարելով, որ այն կկախի իր տանը: