Քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, կառավարության ղեկավարին զեկուցվել է կառավարման, հողօգտագործման, բնապահպանական, քաղաքաշինական ոլորտներում գույքագրված խնդիրների լուծման և հանգստյան գոտու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Ներկայացվել է նաև ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Ընդգծելով ավելի արագ և կարճ ժամկետում աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը և հետևողական լինել տրվող հանձնարարականների կատարման հարցում:
Հարակից հրապարակումներ`
- «Սևան» ազգային պարկ»-ում անհայտ անձինք մոտեցել են «Ճայերի կղզուն» և կրակել թռչունների ուղղությամբ
- Դատախազությունը ներկայացրել է 33 հայց՝ «Սևան» ազգային պարկի հողահատկացումները վիճարկելու վերաբերյալ
- «Սևան» ազգային պարկ»-ի գործով 3 պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել
- Ապրիլի 20-ից հետո «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության պայմանագրերը կնքելիս հաշվի կառնվեն նոր գները
- Կայացավ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը
- Տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի հերթական նիստը