Հայաստանի տարածքի 90 տոկոսից ավելին ապահովված է բջջային ազդանշանով. նախարար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ամերիկյան «Գլոբալսթար» ընկերության կարգավորման հարցերով փոխնախագահ Բարբի Փոնդերին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայության հաղորդմամբ, ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին, աշխարհի բազմաթիվ երկրներում մասնավոր բաժանորդներին և պետական կառույցներին մատուցում է արբանյակային կապի ծառայություններ:
Բարբի Փոնդերը ներկայացրել է ընկերության ծառայություններից մեկը, որը հնարավորություն է տալիս ունենալ «Գլոբալսթար» արբանյակային հեռախոսահամար, ներմուծել ստանդարտ 140 նիշանոց կարճ հաղորդագրություն:
Գտնվելով աշխարհի ցանկացած կետում, որտեղ չկա բջջային կապ` սարքի մեկ կոճակի հպումով հնարավոր է արբանյակի միջոցով գտնվելու վայրի մասին հաղորդագրությունն ուղարկել ընկերներին ու ընտանիքի անդամներին: Ընկերությունն առաջարկում է նաև տեղորոշիչ (tracking) ծառայություններ` տրանսպորտային համակարգը կազմակերպելու և վերահսկելու ոլորտում:
Նախարարը, նշելով, որ Հայաստանի տարածքի 90 տոկոսից ավելին ապահովված է բջջային ազդանշանով, ընկերության փոխնախագահին առաջարկել է համագործակցության ուղիներ քննարկել տեղական մասնավոր շահագրգիռ ընկերությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան