Պուտինը, Մերկելը, Մակրոնն ու Պորոշենկոն կքննարկեն ուկրաինական հիմնախնդրի կարգավորումը
Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Պյոտր Պորոշենկոն, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի օրը ուկրաինական հիմնախնդրի առնչությամբ հեռախոսազրույց կունենան։ Այս պայմանավորվածության մասին, ՏԱՍՍ.ռու-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Չի բացառվում, որ հեռախոսազրույցից հետո «նորմանդական քառյակի» առաջնորդներն անձամբ հանդիպեն։
Հիշեցնենք, որ ուկրաինական խնդրի շուրջ բանակցությունների համար ստեղծված նորմանդական ձևաչափը գոյություն ունի 2014 թվականից։