Ստորջրյա ռոբոտը վատ լուրեր է բերել Ֆուկուսիմայի ռեակտորների մասին
Ցունամիի ալիքի հարվածից հետո առաջին օրերին ռեակտորային բաժինները ջրատակ էին, մասամբ ծովի ջրով, սակայն շատ ջուր էր թափվել նաև սառեցման ավերված համակարգից: Այդ հեղուկը ռադիոակտիվ է և մահացու վտանգավոր, դրա համար երկար ժամանակ մարդիկ հեռու են մնացել:israinfo.co.il –ը գրում է, որ նրանց այս գործում օգնելու համար ստեղծել են ռոբոտի հատուկ մոդել՝ «Փոքրիկ լուսին-ձուկ»: Սարքավորումը կառավարվում է մալուխի օգնությամբ և կարող է դիմանալ ճառագայթման բարձր մակարդակի: Փորձնական սուզման ընթացքում ռոբոտն ուղարկել են համար 3 ռեակտորի մեջ՝ մինչև 6 մետր խորությամբ: Նպատակն է՝ ուսումնասիրել վնասվածքների բնույթը և փնտրել ռադիոակտիվ աղբը, որը խառնվել էր միջուկային վառելիքին:
Ռոբոտը փայլուն կերպով կատարել է առաջադրանքը, բերել այնքան տեղեկատվություն, որ գիտնականներն ու ինժեներները իրենց լավ չեն զգացել: Հայտնաբերվել են և ձուլված վառելիքի կտորներ, և բազմաթիվ վնասվածքներ, ավելի շատ, քան կանխատեսվում էր: Փաստացի ռոբոտն այդպես էլ չի կարողացել ճշտել, թե քանի ռադիոակտիվ օբյեկտ կա խորտակված գոտում: Աշխատանքը շարունակվում է:
Խորտակված ռեակտորների վիճակի մասին իմանալը ճապոնացիների համար կենսական կարևորություն ունի, դրանից են կախված ատոմակայանի հետագա աշխատանքի ծրագրերը: Որքան աղբ կա, որքանով է այն ճառագայթող, ինչ ջանքեր են պետք այն մաքրելու, ռեակտորների նորոգման համար և այլն: Աղետը տեղի էր ունեցել 6 տարի առաջ, սակայն էներգաբլոկների վիճակի մասին սպառիչ տվյալներ դեռ չկան:
Հարակից հրապարակումներ`
- Տեղահանվում է վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի շուրջ վարակված հողը
- «Ֆուկուսիմա» ատոմակայանի մոտակայքում բնակվող երեխաների 45%-ի վահանագեղձերում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր
- «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի օպերատորը խոստացել է վերացնել վթարի հետևանքները կես տարվա ընթացքում
- Ճապոնիայի վարչապետը որոշել է փակել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը
- Ճապոնիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը անցել է 10 հազարը, մտահոգիչ է մնում Ֆուկուսիմա-1 ԱԷԿ-ի վիճակը
- Ճապոնական «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում հրդեհի պատճառով ռադիոակտիվ արտանետում է արձանագրվել
- Շարքից դուրս է եկել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ևս մեկ ռեակտորի սառեցման համակարգը