Պայթյուն Արտաշատի գազալցակայաններից մեկում
Այսօր ժամը 06:27-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Դալար 2 հասցեում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ 1985 թ. ծնված Կ. Ս.) գազի բալոնը, ինչի հետևանքով աշխատակից Գ. Ա.-ը տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան