Արևմտյան Հայաստան «հյուրախաղերով» չենք գնում, այլ կանք և միշտ գնալու ենք. Արագած Ախոյան
«Շուրջ 4 տարի է՝ Մուշում հայկական կուռ համայնք է ձևավորվել։ Այն բավականին ինքնակազմակերպված է, ունի խորհրդի կազմ և նախագահ։ Համայնքը փորձել է ձևավորել հայալեզու կիրակնօրյա դպրոց, որի կազմակերպչական աշխատանքներն առայժմ բարեհաջող ավարտ չեն ունեցել»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ում հետ ասուլիսին ներկա էին նաև Մուշի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։
Բանախաոսը տեղեկացրեց, որ իրենց ազգային և կրոնական արմատներին վերադարձած մուշահայերը Հայաստան եկել են՝ ամրապնդելու հայրենիքում գործունեություն ծավալող ՀԿ-ների հետ կապերը, ինչպես նաև ամրապնդելու հուլիսի 28-ին հայկական պատվիրակության այցն Արևմտյան Հայաստան։
«Մեր այցով ուզում ենք ապացուցել, որ մենք հայրենիք «հյուրախաղերով» չենք գնում, այլ կանք և միշտ գնալու ենք»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա Մուշի հայ համայնքի ղեկավար Հայրեթի Ասլանն իր հերթին նկատեց, որ համայնքը հիմանդրվել է 2014 թվականին, հայ երեխաներին սկսել են հայերեն և հայոց պատմություն դասավանդել։ Այս պահի աշխատանքներ են տարվում Մուշի հայկական գերազմանատունը փաստաթղթերով կրկին հայ համայնքին վերադարձնելու ուղղությամբ, որպեսզի համայնքի քրիստոնյա ներակայցուցիչներն անարգել կերպով այնտեղ հուղարկավորություններ կատարեն։ Այս պահին հայ համայնքը սպասում է դատարանի վճռին։
Ավելի ուշ նախատեսվում է նաև վերակառուցել Գևորգ Չաուշի գերազմանոցը, որը գտնվում է նույն գերեզմանոցում։