CNN. Թիլերսոնը մտադիր է հրաժարական տալ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հնարավոր է ժամկետից շուտ հրաժարական տա: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին: Դրանց խոսքով, Թիլերսոնը ոչ պրոֆեսիոնալ է համարել Դոնալդ Թրամփի հրապարակային արտահայտությունները՝ ուղղված երկրի գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսին:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Պետդեպի ղեկավարն արդեն քանիցս տարաձայնություններ է ունեցել Թրամփի հետ, դրանց մասին ակտիվորեն արտահայտվել է:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցավում է Սեշնսի նշանակման համար: ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Թրամփը մտադիր է Սեշնսի փոխարեն գլխավոր դատախազի պաշտոնում նշանակել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան