Ռուսաստանի ԱԳՆ պատասխանել է «Թալիբանին» զենք մատակարարելու մասին CNN-ի սյուժեին
Ռուսաստանի ԱԳՆ անհիմն է որակել այն մեղադրանքները, որ Մոսկվան զենք է մատակարարում աֆղանական «Թալիբան» շարժմանը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարության պաշտոնական էջը։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը իր սյուժեներից մեկում հանդես էր եկել հայտարարությամբ, որ Ռուսաստանն իբր Իրանի և Տաջիկստանի տարածքով զենք է փոխանցում թալիբներին։
«Հազիվ թե կարելի է լուրջ ընդունել տեսանյութերը, որոնցում ցւցադրվում է հին զենք, որի ծագումը պարզելն անհնար է։ Դրանում բացակայում են արտադրողի անունը, սերիական համարը։ Ինչպես հայտնի է, նմանօրինակ նմուշներ արտադրվել են ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև այլ երկրներում, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի»,- ասացված է պաշտոնական հաղորդագրությունում։