Քլինթոնը նոր գրքում կբացահայտի ընտրություններում իր անհաջողության համար մեղավորներին
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլլարի Քլինթոնը նոր գրքում ընտրություններում կրած իր պարտությունը կդնի Մոսկվայի և Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմիի վրա։ Այս մասի գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նա իսկապես հավատում է, որ հենց այդ պատճառով է պարտություն կրել և ցանկանում է պատճառները բացատրել հստակ ձևակերպումներով։ Նա ցանկանում է ներկայացնել ամբողջ պատմությունն՝ իր տեսանկյունից։ Կարծում եմ՝ շատերը կզարմանան այն բանից, թե որքան շատ բան կտաշպատմի Քլինթոնը»,- ասել է նախկին պետքարտուղարի մերձավորներից մեկը։
Սպասվում է, որ ինքնակենսագրական ստեղծագործությունը լույս կտեսնի սեպտեմբեր ամսին։ Գրքի անվանումը դեռևս պարզ չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին