Թրամփը արգելել է տրանսգենդերներին ծառայել ամերիկյան բանակում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելել է տրանսգենդերներին ծառայել ամերիկյան զինված ուժերում։ Այս մասին նա գրել է թվիթերում, հայտնում է «Լենտա.ռու»-ն։
«Մեր զինված ուժերը պետք է կենտրոնացած լինեն համոզիչ հաղթանակների վրա։ Չի կարելի ստիպել նրանց մեծ փողեր ծախսել տրանսգենդերների բժշկական բուժծառայությունների վրա և համբերել նրանց կողմից եկող ապակայունացմանը»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
2015 թվականին հաղորդվել էր, որ Պենտագոնը որոշել էր հատուկ աշխատանքային խումբ ձևավորել, որը կստուգեր՝ ինչպես կազդեն տրանսգենդերների նկատմամբ փոփոխությունները ԶՈՒ մարտունակության վրա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին