Ճապոնուհին վրեժ է լուծել նախկին ամուսնուց՝ ոչնչացնելով ջութակների հավաքածուն
Ճապոնիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 34-ամյա Միդորի Կավամիյուային, ով մեղադրվում է նրանում, որ ոչնչացրել է նախկին ամուսնուն պատկանող ջութակների հավաքածուն, որի ընդհանուր արժեքը կազմում է 950 հազար դոլար:
Վեստի.ռու կայքը, հղում անելով Agence Franсe-Presse-ին, գրում է, որ կնոջ կողմից հանցագործությունը կատարվել է դեռևս 2014 թվականի սկզբին: Քննության համաձայն, Կավամիյուան մտել է նախկին 62-ամյա ամուսնու տուն և կոտրել ընդհանուր առմամբ 54 ջութակ և 70 աղեղ: Նրան ձերբակալել են հուլիսի 25-ին Տոկիոյում ՝ Չինաստանից վերադառնալիս, ուր նա մշտապես գնում է տևական ժամանակով:
Բոլոր գործիքները պատրաստված են եղել կամ ամուսնու կողմից կամ գնված են եղել: Ոչնչացված գործիքների մեջ է եղել նաև իտալական մի ջութակ, որի արժեքը կազմում է 445 հազար դոլար:
Հանցագործության պահին զույգը եղել է ամուսնալուծության եզրին: