Պետերբուրգում ահաբեկիչներ են ձերբակալվել
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Կենտրոնական Ասիայից 7 հոգու՝ Սանկտ-Պետերբուրգում ահաբեկչական գործողությունների նախապատրաստելու համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասն հայտնել են Անվտանգության դաշնային ծառայությունից:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն, ահաբեկչությունները ծրագրվել են երկաթուղային կայարանում և մարդկանց կուտակման վայրերում:
Ձերբակալվածների անունները չեն հրապարակվել, քննչական-օպերատիվ գործողությունները շարունակվում են: ՌԴ գլխավոր դատախազության վիճակագրությամբ, տարվա առաջին կեսին հատուկ ծառայությունները կանխել են 12 ահաբեկչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում