ԵԱՏՄ -ում միասնական դրամական միավորի ներդրում հնարավոր է 2025 թ-ից. Օրեշկին
Եվրասիական տնտեսական միությունում հնարավոր է միասնական դրամական միավոր ներդրվի 2025 թվականից հետո: rns.online-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:
Նա նշել է, որ այստեղ խնդիրն Եվրասիական Տնտեսական Ընկերակցությունում (ԵվրԱզԷՍ) է. այն ենթադրում է բոլոր հարցերի ամբողջական ներդաշնակ կարգավորում՝ ապրանքներ, ծառայություններ, այդ թվում նաև՝ ֆինանսական ծառայությունները, բանկային համակարգ:
«Միայն ամենավերջին էտապում է հնարավոր ստեղծել միասնական դրամական միավոր, հեռանկարը՝ 2025 թվականից հետո»,- ասել է Օրեշկինը:
Նա ընդգծել է, որ այս էտապում միության տարածքում միասնական դրամական միավորի ներդրման մասին խոսք չի գնում: Նախարարի խոսքով, եվրոպական երկրների փորձը ցույց է տվել, որ միասնական դրամական միավորումի ներդրումն առանց միասնական շուկա ստեղծելու և կարգավորելու հանգեցնում է տնտեսական անհավասարակշռության և ճգնաժամի:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ավելի վաղ ասել էր, որ մինչև 2025 թվականը ԵԱՏՄ-ում միասնական դրամական միավորի մասին խոսակցություներ չեն լինելու. «Դրանից հետո պիտի նայենք այն իրավիճակը, որում կգտնվեն ԵԱՏՄ պետությունները, ապա նոր հնարավոր է սկսեն քննարկել այդ հարցը: Այս պահին ոչ թե պատրաստ չենք, այլ մոտ ապագայում՝ 15-20 տարվա կտրվածքով, այդ մասին խոսք լինել չի կարող: Հայաստանի դիրքորոշումն էլ շատ կոշտ է:»:
Նշենք նաև, որ Հայաստանում ներդրվելու են նոր տիպի թղթադրամներ, ԿԲ -ն արդեն հաստատել է ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին, ու եթե 25 թվից անցում լինի ԵԱՏՄ միասնական դրամական միավորի, ապա կստացվի, որ նոր թղթադրամներ տպվում են ընդամենը յոթ տարվա համար:
Հարակից հրապարակումներ`
- Միասնական վճարային միավորի ներդրմամբ հիմք կստեղծվի ԵՏՄ միասնական արժույթի համար
- ԿԲ. Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն
- Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու մասին քննարկումներ չեն լինի. Ջավադյան
- Կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվելու է միջազգային մրցույթ
- ԵԱՏՄ միասնական արժույթի մասին նույնիսկ 2025-ից հետո, դժվար թե, խոսակցություն լինի. պաշտոնյա
- Կենտրոնական բանկը քննարկում է նոր տիպի դրամների ներդրման հարցը. Մհեր Աբրահամյան
- ԵԱՏՄ-ում միասնական արժույթի անցնելու հարց ներկա փուլում չի քննարկվում. Տատյանա Վալովայա
- ՌԴ ԿԲ-ն հետաձգել է միասնական արժույթին անցնելու գործընթացը ԵՏՄ տարածքում
- ԵՏՄ-ում միասնական արժույթն անխուսափելի է. Գործարար պատգամավոր
- Ղազախստանը բացառում է ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրումը
- Գ. Մինասյան. ԵՏՄ միասնական արժույթի ներդրումը կնպաստի միության անդամ երկրների միջև ապրանքների և կապիտալի տեխաշարժի հեշտացմանը
- Միասնական արժույթի անցնելը բարդ գործընթաց է, որին պետք է տարիներ սպասել. տնտեսագետ
- Միասնական արժույթի անցնելու համար շտապողականության կարիք չկա. Թաթուլ Մանասերյան
- Պուտին. Եկել է միասնական արժույթային շուկա ստեղծելու ժամանակը