Մոգերինիի՝ Հայաստան և Ադրբեջան այցերը արժեցել են 89 հազար դոլար
Եվրոպական հանձնաժողովը 2016-ի առաջին երկու ամիսներին 500 հազար եվրո է ծախսել հանձնաժողովի պաշտոնյանների օտարերկրյա այցերի համար: Այստեղ ներառված է հանձնաժողովի նախագահ Ժան Քլուդ Յունկերի՝ Հռոմ կատարած երկօրյա այցի ծախսերը՝ 27 հազար եվրո:
Ռեկորդ է սահմանել Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: 2016-ի փետրվարի 29-ին նա այցելել է Ադրբեջան, իսկ մարտի 3-ին Հայաստան: Երկրու երկրներ կատարած այցերի համար ծախսվել է 75 հազար 393 եվրո (մոտ 89 հազար դոլար): Նման թվեր է հրապարակել Euractiv-ը:
Հիշեցնենք, որ մեկ եվրոն համարժեք է մոտ 560 ՀՀ դրամին:
Աղբյուրը նկատում է, որ տարբեր հանձնակատարների դեպքում ծախսված միջոցների չափը տարբեր է: Կառույցի մամուլի քարտուղար Մինա Անդրևան լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ որոշ դեպքերում անհրաժեշտություն է լինում թռչել չարտերային չվերթով: Հենց այդպես են թռչել Մոգերինին ու Յունկերը:
Նա նշել է, որ ծախսերի մասին հրապարակված տեղեկատվությունը թերի է: Յունկերի պատվիրակության կազմում եղել է ինը մարդ: Հանձնաժողովի կանոնակարգը թույլ է տալիս սովորական չվերթներ չլինելու դեպքում օգտվել չարտերային թռիչքներից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին