Բարսելոնայի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ծովափին
Բարսելոնիայի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել ծովափին՝ բողոքելով զբոսաշրջիկների վատ վարքից:
Dailymail-ի փոխանցմամբ, հարյուրավոր զբոսաշրջիկներ ավազների վրա բողոքի ձայն են բարձրացրել այն զբոսաշրջիկների մասին, ովքեր գիշերել են ծովափին: Նրանք պնդել են, որ ականատես են եղել ցնցող տեսարանների: Ափին շատացել են հարբած օտարերկրացիները:
Աղբյուրը նշում է, որ զբոսաշրջիկների թվի ավելացման հետևանքով հյուրատների ու հյուրանոցների վարձակալման գները փոփոխության են ենթարկվել:
Նշվում է, որ 70 մարդ պատժվել է հանրային վայրում անկարգության կամ սեռական բնույթի գործողությունների համար, այդ թվում են նաև այն մարդիկ, ովքեր բոլորովին մերկ դուրս են եկել փողոց:
Բացի այդ, իշխանություններն արգելել են ալկոհոլային խմիչքների վաճառքը օդանավակայաններում, հյուրանոցներն էլ կազմում են սև ցուցակներ, որոնցում ընդգրկում են վատ վարքի տեր զբոսաշրջիկներին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում