Հասարակություն 19:40 12/08/2017 Հայաստան

Վաղը Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Օգոստոսի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։

Արարատյան թեմից մանրամասնում են, որ այս օրը առավելապես ընդգծվում է որդիական սիրո ու մայրական զուսպ սպասման ու հավատի հանգամանքը: Այսօր Որդին, աստվածային զորքով ու հրեշտակներով, եկավ Մոր հետևից:

Ավետիս՝ բարի լուր

Եթե երկրային կյանքից հեռանալը վատ լուր կամ սգի առիթ է համարվում, ապա Աստվածածնի հեռանալը ոչ թե տխրություն, այլ ավետիս է` բարի լուր, քանի որ նա վերափոխվեց երկինք՝ Որդու մոտ:

Ինչպես  հղության ավետիսը ստանալիս Մարիամը զգաց Տիրոջ ներկայությունը. «Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»» (Ղուկ. Ա 28), այնպես էլ երկրային կյանքի ընթացքում ու դրա ավարտին Տերը չթողեց նրան: Փրկչի համբարձումից տասներկու տարի անց, երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրան այցելեց Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, այս անգամ տալով երկրից երկինք փոխման լուրը. «Մա՛յր սրբության և առագա՛ստ երանության, տաճա՛ր խնդության և քաղա՛ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՛րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

Տասնչորս օր անց կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին:

Մինչ հեռանալը կույսը Հովհաննեսին խնդրում է պատարագ մատուցել, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Հովհաննես առաքյալը Վերնատանը կատարեց Պատարագի սուրբ խորհուրդը և երբ Տիարմայրը հայտնեց բոլորին իր ննջման մասին ու մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզը: Առաքյալները լսելով, որ Աստվածածինը պետք է հեռանա իրենցից, սկսեցին ողբալ:

Հովհաննեսը վերցրեց  մի տախտակ, տվեց Աստվածածնին և խնդրեց, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց և երեսին դրեց, այնուհետև թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ պատկերի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից:

Երբ առաքյալները շրջապատել էին Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս երևաց: Սենյակի վերևում հայտնվում է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Այդ պահին երկնավոր արքայուհու խաղաղ ու մաքուր դեմքը ճառագում էր, իսկ մարմնից հիասքանչ բույր էր տարածվում: Ձեռքերը տարածելով դեպի արևելք՝ գոհանում է և օրհնում Աստծուն: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդում է հոգին։

Մինչ հանդիսավոր թափորը՝  երանելի սուրբ առաքյալների ու մյուս բարեպաշտ քրիստոնյաների ուղեկցությամբ, ջահերով ու մոմերով, սաղմոսներով ու օրհնությամբ տանում էին մահիճը դեպի Գեթսեմանի, հանկարծ երկնքում՝ ներկաների անմիջապես գլխավերևում, մի ընդարձակ, լուսավոր ամպ գոյացավ և սկսեց ուղեկցել թափորը: Քաղաքը լցվեց նրանց հոգևոր օրհնությունների հնչյուններով: Զայրացած ամբոխը, հարձակվելով առաքյալների վրա, կամեցավ ցրել թափորն ուղեկցողներին։

Այդ պահին պսակաձև ամպն իջավ ներքև ու կարծես պատնեշի նման շրջապատեց թափորը: Հետապնդողներից շատերը կուրացան: Գեթսեմանի հասնելով՝ առաքյալները օրհնյալ մարմինը ամփոփեցին քարայրում և մուտքը մի հսկա քարով ծածկեցին։ Երեք օր առաքյալները և մյուս հավատացյալները Աստվածամոր գերեզմանի մոտ անընդմեջ աղոթում էին։ Այդ օրերին լսելի էր հրեշտակների քաղցրաձայն երգը և օրհնաբանությունը: Իսկ չորրորդ օրը՝ առավոտյան, հրեշտակների բանակը, Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ, իջավ երկնային բարձունքից և Աստվածամոր մարմինը երկինք փոխադրեց:

Աստվածամոր թաղման ժամանակ Բարդուղիմեոս առաքյալը ներկա չէր: Երբ վերադարձավ Երուսաղեմ, խորապես վշտացավ, որ չէր արժանացել Սուրբ Աստվածածնին վերջին հրաժեշտը տալուն: Առաքյալներին խնդրեց բացել Տիրամոր գերեզմանը, որպեսզի ինքն էլ կարողանա վերջին անգամ տեսնել նրան և մխիթարվել:Առաքյալներն աղոթք արեցին ու հոժարեցին եղբոր փափագը կատարել: Երբ բացեցին գերեզմանը, Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չգտան, այլ միայն պատանքները: Եվ նրանք փառավորեցին Աստծուն՝ իմանալով Աստվածամոր վերափոխման մասին:

Որպես մխիթարություն առաքյալները Բարդուղիմեոսին են տալիս փայտի վրա դրոշմած Աստվածամոր պատկերը: Հայկական աղբյուրներից հայտնի է, որ Բարդուղիմեոսն այն Հայաստան բերեց, բազմաթիվ հիվանդների բժշկեց ու դրեց Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղը, որտեղ եկեղեցի կառուցվեց Աստվածածնի անունով՝ ի պատիվ Տիրամոր պատկերի: Հետագայում այստեղ հիմնվեց կուսանոց, որ կոչվեց Հոգյաց վանք: Այս հնագույն օրինակով հայ եկեղեցիների բոլոր խորանները Աստվածամոր անունով են և նրա պատկերով:

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կենցաղում առավել հայտնի է «Խաղողօրհնեք» և «Աստվածածին» անուններով:  Տոնակատարության օրը՝ Ս. Պատարագից անմիջապես հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում է ժողովրդին:

Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:

Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Տոնի հաջորդ երկուշաբթին մեռելոց է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:52
Մշակույթի նախարարությունը «ջանք ու նյարդեր» կծախսի թանգարանները հասանելի դարձնելու համար
«Տեղաշարժի սահմանափակ կարողություններով մարդիկ մեր հասարակության լիիրավ անդամն են, և մեր պատմամշակութային ժառանգությունը, ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
09:47
Ինքնասպան եղած զինվորին զորամասում ծեծի են ենթարկել քրոջ նախկին ամուսնու ընկերները. ՀԺ
Օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղի հացատներից մեկում կախված 19-ամյա ժամկետային զինծառայող Աբաս Ալոյանին զորամասում 7-8 հոգով ծեծի են...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Աքիլլես» ՀԿ-ի հանգուցյալ ղեկավարի գործը կշարունակի նրա ընտանիքը. «Հրապարակ»
Օգոստոսի 2-ին 78 տարեկանում ծանր հիվանդությունից մահացավ ավտովարորդների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ ղեկավար Էդուարդ...
Աղբյուր` Panorama.am
09:42
Օշականում ոստիկանները մահակներով ու ոտքերով ծեծել են քաղաքացուն. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Ապրիլի 30-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում մի խումբ անձինք մահակներով ու ոտքերով ծեծել են Օշականի...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ի՞նչ ազատություն է հայաստանցին փնտրում Ամերիկայում. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Երբ մեր համաքաղաքացիները ցանկանում են Հայաստանից փախչել, որովհետև այստեղ աշխատանք...
Աղբյուր` Panorama.am
09:36
Պռոշյանում գտնված նորածնին շատերն են ցանկանում որդեգրել. ՀԺ
Անցյալ շաբաթ` օգոստոսի 12-ին, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում լքված նորածնին որդեգրել շատերն են ցանկանում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի...
Աղբյուր` Panorama.am
09:32
Վազգեն Խաչիկյանին 3 օրով ազատ են արձակել՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու. «Հրապարակ»
Սոցապնախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Արմեն Մարտիրոսյանն «Առավոտին». «Ժառանգությունն» ամռանը ոչ մի ուժի հետ էլ չի հանդիպել
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ ո՛չ ինքը, ո՛չ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Վարչապետը՝ հրդեհի մասին. Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է
Վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհին, նշել, որ հիմնական օջախներն այսօր մարվել են: «Ուզում եմ...
Աղբյուր` Panorama.am
21:37
Արձագանք հրապարակմանը. նախնական ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՔԾ
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրվել են Hetq.am կայքում հրապարակված «Գնդապետի պնդմամբ՝ ՔԿ քննիչները...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև
Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
20:23
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Աղբյուր` Panorama.am
20:12
Տաջիկստանի ԿԳ նախարարությունը խորհուրդ է տալիս դպրոցական հագուստ գնել տեղական արտադրողներից
Աղջիկներն ու տղաները չեն կարող մաշված ջինսերով դպրոց գնալ:
Աղբյուր` Panorama.am
20:00
Թուրքիայի նախագահի խոսնակը մեկնաբանել է Էրդողանի թվիթերից «հանրապետություն» բառի հեռացման փաստը
Խոսնակը նշել է, որ «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը նոր չէ. այն օգտագործվել է հինգերորդ նախագահ Ջևդեթ Սունայի (1966-1973թթ.) ժամանակներից սկսած՝ բոլոր նախագահների կողմից:
Աղբյուր` Panorama.am
19:47
Ռումինիա-Հայաստան խաղի տոմսեր գնելու համար հայ երկրպագուներին անձը հաստատող փաստաթուղթ է անհրաժեշտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է. «Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել...
Աղբյուր` Panorama.am
19:35
6 մլն դրամի տուգանք՝ տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում
Ստուգվել են նավթամթերքներ իրացնող 67, գազի իրացնող (ԱԳԼՃԿ)՝ 24, բուժծառայություններ մատուցող՝ 4, խաղալիքների և քսայուղեր իրացնող՝ համապատասխանիաբար 5 և 4 տնտեսվարողներ սուբյեկտներ։
Աղբյուր` Panorama.am
19:23
Տիգրան Հարությունյանը շարունակում է գլխավորել առաջին խմբի մրցաշարային աղյուսակը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը: Առաջնությունում արդեն են տեղի են ունեցել...
Աղբյուր` Panorama.am
19:12
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված,...
Աղբյուր` Panorama.am
19:05
Երթևեկությունը Լարսով արգելվում է գիշերային ժամերին
Թե որքան կշարունակվեն սահմանափակումները, դեռ հայտնի չէ:
Աղբյուր` Panorama.am
18:51
Մեծ աշխատանք է կատարվել, բայց ցուցանիշները նախատեսվածից ցածր են. Ամիրյան
Մշակույթի նախարարությունում կիսամյակային հաշվետվությունների շրջան է։ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
18:40
ԱՄՆ պետքարտուղարություն. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը»
ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից հրապարակվել է «Կրոնական ազատությունը աշխարհում 2016թ.-ին» խորագրով զեկույցը, որը պատրաստվել է ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:33
Բաթումիում գազալցակայան է պայթել
Հարուցվել է քրեական գործ:
Աղբյուր` Panorama.am
18:22
Խոսրովի արգելոցում այժմ իրականացվում են հետմարման աշխատանքներ
Ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել է մարել «Խոսրովի անտառ» արգելոցում մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները:...
Աղբյուր` Panorama.am
18:09
Վաղը որոշ համայնքներում պլանային հոսանքազրկումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Իսպանիայում զբոսաշրջիկները սպանել են դելֆինի ձագին՝ հանուն սելֆիի
Իսպանիայի ափերից մեկում դելֆինի ձագ է ստակել այն բանից հետո, երբ զբոսաշրջիկները նրա հետ սկսել են սելֆի անել: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:40
Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևան
ԱՄՆ-ում 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևան:  Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:27
Հայաստանի երեք լողորդներ կմասնակցեն պատանիների աշխարհի առաջնությանը
Հայաստանի լողի պատանեկան հավաքականն օգոստոսի 23-ից 28-ը ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում կմասնակցի պատանիների աշխարհի առաջնությանը: Լողի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Թունավորված հավկիթներ են հայտնաբերվել նաև Գերմանիայում
Գերմանիայում շուրջ 11 միլիոն հավկիթի մեջ ֆիպրոնիլ կոչվող միջատասպան թույն է հայտնաբերվել։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Սկսվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին դասագրքերի բաշխման գործընթացը
Սկսվել է 2017-2018 ուսումնական տարվա դասագրքերի բաշխումը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին: Քաղաքապետարանի հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՀ և ՀՀ վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին
13:00 16/08/2017

ԱՀ և ՀՀ վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}