2017-ին ավելի քան 600 հազար տեղահանված սիրիացի է վերադարձել տուն
2017 թվականի առաջին յոթ ամսվա ընթացքում շուրջ 602 700 սիրիացի, որոնք նախկինում հարկադրված հեռացել են իրենց տներից, կարողացել են վերադառնալ իրենց բնակավայրեր: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Օլիվիա Հիդոնը:
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ նախորդ տարվա ողջ ընթացքում տուն վերադարձած սիրիացիների թիվը կազմել է 685 600 մարդ:
Կազմակերպության տվյալներով՝ 2017-ին տուն են վերադարձած սիրիացիների 84 տոկոսը ժամանել է Սիրիայի այլ շրջաներից: Մնացած 16 տոկոսը՝ Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից և Իրաքից: Վերադարձածների 67 տոկոը գնացել է Հալեպ:
Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպության ներկայացուցիչը նշել է նաև, որ այս տարի իրենց տներից հեռացել են ևս 808 600 սիրիացի, այդ թվում շատերը երկրորդ կամ երրորդ անգամ:
Հարակից հրապարակումներ`
- Ջորջ Քլունին 2,25 միլիոն դոլար կնվիրաբերի սիրիացի երեխաների դպրոցների համար
- Սիրիացի փախստականներին հյուրընկալող երկրներին տրամադրվելիք օգնությունը հաստատվել է
- Ավելի քան 3 հազար սիրիացի մարդասիրական օգնություն է ստացել