Հայաստանի կալանավորների շրջանում բողոքի ալիք է բարձրանում. «Ժողովուրդ»
Հայաստանում կալանավորների շրջանում բողոքի ալիք է բարձրանում: Տևական ժամանակ է` «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգում ՔԿՀ-ներում կալանքի տակ գտնվող անձանց հարազատները` դժգոհելով, որ կալանավորների դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են դատավորների` այլ գործերով խորհրդակցական սենյակում կամ արձակուրդում գտնվելու կամ էլ տեխնիկական խնդիրների պատճառով:
«Իրավիճակը ավելի շատ սրվել է վերջին երկու ամիսներին: Պատճառը քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններն են: Դատական ու իրավական համակարգը ողջ ուժերը կենտրոնացրել են «Սասնա ծռեր» խմբի անդամների, Ժիրայր Սէֆիլյանի, ինչպես նաև Նորք-Մարաշում վնասազերծված Արթուր Վարդանյանի զինված խմբավորման անդամների գործով դատական նիստերի վրա, և այդ օրերին աշխատում են այլ քրեական գործերով դատական նիստեր չնշանակել: Թե մինչև երբ է շարունակվելու այս իրավիճակը, հայտնի չէ. մարդիկ շատ դեպքում հանիրավի կալանավորված են»,-գրել է թերթը: