Վարչապետը երեկ նշել է ծննդյան 54-ամյակը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ նշում էր ծննդյան 54-րդ տարեդարձը: Եվ չնայած նա պաշտոնական այցով Ղազախստանում էր, սակայն Ֆեյսբուքի նրա էջում չէին դադարում շնորհավորանքները: Նրան մաղթում էին առողջություն, հաջողություններ, կամք՝ կառավարության առջև դրված խնդիրները լուծելու հարցում:
Օգոստոսի 13-ից երկօրյա այցով Ղազախստանում գտնվող Կարեն Կարապետյանը մասնակցում է Եվրասիական միության միջկառավարական խորհրդի նիստին՝ վարչապետների հավաքին: Իսկ 15-18-ը նա արձակուրդում կլինի: Թե որտեղ է Կարեն Կարապետյանն անցկացնելու արձակուրդը, կառավարությունը չի հայտնում»: