Ի՞նչ ազատություն է հայաստանցին փնտրում Ամերիկայում. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Երբ մեր համաքաղաքացիները ցանկանում են Հայաստանից փախչել, որովհետև այստեղ աշխատանք չունեն, կամ ունեն, բայց ուզում են ապրել ավելի բարեկեցիկ, ավելի ապահով կյանքով, դա հասկանալի է։ Բայց, երբ նրանք ասում են, որ ուզում են գնան Հայաստանից, որովհետև ազատությանն են կարոտ, դա ինձ համար փոքր-ինչ տարակուսելի է։ Նույնիսկ՝ Միացյալ Նահանգների դեպքում։
Ի՞նչ ազատություն է հայաստանցին փնտրում Ամերիկայում։ Նա պատրաստվում է ելույթ ունենալ ամերիկյան հեռուստաընկերությամբ և հայհոյել Թրամփի՞ն։
Այո, համանման ազատություն Հայաստանում չկա՝ այստեղ այդ հնարավորությունն են տալիս միայն Ֆեյսբուքն ու որոշ կայքեր։ Եթե նրան նպատակը երբևէ CNN-ի եթերում հայտնվելն է և սրտի ուզածն ասելը՝ խնդիր չկա արժե գնալ։
Գուցե նա պատրաստվում է՝ քվեարկել տարբեր տեսակի ընտրություններում՝ իմանալով, որ դրանք, արդա՞ր են լինելու։ Այո, դա կարևոր ազատություն է, բայց ենթադրում եմ, որ ԱՄՆ հասնելու հաջորդ իսկ օրը նրան քվեարկելու հնարավորություն չի տրվի։ Նա ուզում է բիզնես դնել՝ վստահ լինելով, որ օլիգարխիային ծառայող ու ոտից գլուխ կոռումպացված հարկային ու մաքսայինը նրանց չե՞ն սնանկացնի, ինչպես որ դա արվում է Հայաստանում։ Բայց բիզնեսում ունենալով այս իսկապես նշանակալից ազատությունը, ենթադրում եմ, որ հայաստանցին ԱՄՆ-ում կառնչվի բազմաթիվ այլ խնդիրների»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։