Մեծ Պարնիում աճեցրած կտավատից նախատեսում են ձեթ ստանալ հենց գյուղում
Մեծ Պարնի գյուղը Լոռու այն եզակի համայնքներից է, ուր եղած ցանքատարածությունները մշակվում են ամբողջությամբ:
Գարնան ցրտահարությունների հետևանքով 800 հեկտար կազմող հացահատիկի ցանքից 200 հեկտարն ամբողջությամբ շարքից դուրս էր եկել: Սակայն պարնեցի երկրագործները խուճապի չմատնվեցին. դրա փոխարեն կատարվեց Լոռու մարզի համար նորություն հանդիսացող հնդկաձավարի, ոլոռի, ոսպի և կտավատի ցանք:
Համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը գյուղ այցելած մարզպետին ասել է՝ սպասելիքները հուսադրող են, համայնքի ղեկավարի սպասելիքներով բերքահավաքի ավարտին կամբարվի հնդկաձավարի 80-100 տոննա աննախադեպ բերք:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Գ.Պալյանը մեծ հույսեր է կապում նաև մշակվող կտավատի հետ, որի հենքի վրա գյուղում կգործի սառը մզման եղանակով մեծ պահանջարկ վայելող կտավատի ձեթի արտադրամաս, որի տեխնոլոգիական սարքավորումները շուտով տեղ կհասնեն:
Համայնքի թերևս որոշակի մտահոգություններ է ունեցել հատկապես հնդկաձավարի իրացման դժվարությունների վերաբերյալ: Մարզպետը տեղեկացրել է, որ այդ հարցի կապակցությամբ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ ունի ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ և ամենայն հավանականությամբ այդ հարցը բարենպաստ լուծում կստանա:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց