Սոչիի օդանավակայանում Հայաստանից տարված ձուկ են այրել
Սոչիի օդանավակայանում Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները առգրավել են 20 արկղ առևտրային բեռ: «Vesti-sochi»-ի հաղորդմամբ, ապրանքն այդ քաղաք էր հասել Հայաստանից: Արկղերում եղել է 280 կգ ձուկ:
Բեռը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի, առանց մակնշման, չեն եղել անհրաժեշտ տեղեկություններ արտադրողի մասին, պահպանման պայմանների ու ժամկետների, տեղափոխման պայմանների, ինչպես նաև լաբորատոր փորձաքննություն անցած լինելու, անվտանգ լինելու մասին:
Հայտնաբերած խախտումների ու օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու պատճառով բեռն այրել են օդանավակայանի վառարաններում: