Beeline-ը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփում են համերգաշրջանը
Beeline-ը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփում են 2016-2017 թ.թ. համերգաշրջանը, որի ընթացքում «Խաչատրյան տրիոն» շարունակել է իր ակտիվ գործունեությունը:
Beeline Հայաստան hասարակայնության հետ կապերի ծառայություն Beeline-ի աջակցությամբ խմբի մասնակիցները 2016 թ. սեպտեմբերից մինչև 2017 թ. օգոստոսը անցկացրել են 30-ից ավելի համերգներ և վարպետության դասեր:
Այլազգի երաժիշտների հետ միասին Տրիոյի մասնակիցներն իրենց փորձով են կիսվել 100-ից ավելի աշակերտների հետ՝ Երևանում, Վանաձորում, Չարենցավանում, Էջմիածնում և Ստեփանակերտում: Այս քաղաքներում խմբի համերգներին այցելել է շուրջ 5000 հանդիսատես:
Երաժիշտները համերգներ են տվել նաև Հայաստանից դուրս՝ հանդես գալով Ռուսաստանի մի շարք քաղաքներում, Լիբանանում և Մալթայում:
«Beeline-ն արդեն մի քանի տարի է ինչ համագործակցում է Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ, և մենք ուրախ ենք, որ մեր համագործակցության շնորհիվ բազմաթիվ երեխաներ կարողացան արժեքավոր դասեր ստանալ փորձառու երաժիշտներից և ոգեշնչվել իրենց ապագա կրթության և զարգացման համար: Վստահ եմ, որ լավ օրինակով ոգեշնչվելով, նրանք մեծ բարձրունքների կհասնեն», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Երկարատև համագործակցության շնորհիվ կարողացել ենք իրականացնել բազմապիսի ծրագրեր, ինչը հույս և լավատեսություն է ներշնչում: Հուսով ենք, որ մեր ապագա նախագծերը նույնպես կարձագանքվեն Beeline-ի կողմից: Նաև ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել անձամբ պրն. Պյատախինին», - ասել է «Խաչատրյան տրիոյի» ջութակահար Կարեն Շահգալդյանը։
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։