Բուլղարիան ուժեղացնում է անվտանգության միջացառումները Թուրքիայի հետ սահմանին
Բուլղարիայի իշխանությունները Թուրքիայից անօրինական ճանապարհով սահմանային ներթափանցման դեպքերը կանխելու նպատակով ուժեղացնում են անվտանգության միջացառումները թուրք-բուլղարական պետական սահմանին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թեմայի վերաբերյալ գերմանական «Die Welt» պարբերականի հետ զրուցել է Բուլղարիայի պաշտպանության նախարար և երկրի փոխվարչապետ Կրասիմիր Կարակաչանովը:
Նա տեղեկացրել է, որ այսուհետև թուրք-բուլղարական սահմանն ավելի շատ զինվորներ կհսկեն և սահմանը Բուլղարիայի կողմից կբաժանվի 5 գոտիների:
Այդ գոտիներից յուրաքանչյուրը կհսկվի մեկ ստորաբաժանման կողմից: Թուրք-բուլղարական սահմանի վերհսկողության մեջ կներգրավվեն հատուկ պատրաստություն անցած շուրջ 600 բուլղարացի զինվորներ: Նախարարը հայտնել է նաև, որ բացի զինվորներից սահմանը սրանից հետո կհսկվեն անօդաչու թռչող սարքերի և տեսախցիկների կողմից: