Բրիջիթ Մարկոնը խոսել է իր և ամուսնու տարիքային տարբերության մասին
Elle ամսագրի հետ զրույցում Բրիջիթ Մարկոնը խոսել է իր և ամուսնու՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տարիքային տարբերության մասին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Ֆրանսիայի առաջին տիկինը հայտարարել է, որ կյանքում ժամանակ է գալիս, որ անհրաժեշտ է լինում կարևոր ընտրություն կատարել։ Նրա խոսքով՝ սիրելի տղամարդու կողքին լինելու որոշումը հենց այն է, որ 20 տարվա տարբերությունը էական չէ։
«Իհարկե մենք միասին նախաճաշում ենք, ես իմ կնճիռներով, ինքն իր երիտասարդությամբ, դա այդպես է։ Եթե ես այդ ընտրությունը չանեի, իմ կյանքում բացթողում թույլ կտայի»,- նշել է Մակրոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին