Հայաստանից վերադարձող աստրախանցի պաշտոնյային թույլ չեն տվել մուտք գործել Վրաստանի տարածք
Վրացի սահմանապահները հայ-վրացական «Սադախլո» անցակետում Հայաստանից վերադարձող Աստրախանի դումայի խոսնակ Իգոր Մարտինովին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստանի տարածք: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
Ըստ աղբյուրի, ընտանիքի հետ ճամփորդության ընթացքում Մարտինովը Ռուսաստանից Վրաստանի միջով հասել է Հայաստան, նույնիսկ ֆեյսբուքյան իր էջում վրացիների ջերմության մասին գրառում է արել:
«Հետադարձ ճամփան այնքան էլ հաճելի չէր: Վրացի սահմանապահները թույլ չտվեցին մուտք գործել այդ երկրի տարածք առանց բացատրությամ: Նրանք շատ լավ գիտեն, որ այլ ճանապարհ մեքենայով հասնելու համար չկա: Ստիպված էի մեքենան թողնել Երևանում և ինքնաթիռով հասնել Մինվոդի»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում