Անտառում մոլորված երեքամյա երեխային գտել են ողջ ու անվնաս
Ուֆայի հիվանդանոց տեղափոխված երեք տարեկան երեխայի մոտ, ով մեկ օր միայնակ եղել է անտառում, բժիշկները որևէ արտառոց բան չեն հայտնաբերել: Երեխան իրեն լավ է զգում:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, բժիշկները համալիր հետազոտություն անցկացնելու որոշում են կայացրել:
Երեխան խրոնիկ բրոնխիտ ունի: Անհետանալու ժամանակ, ծնողների խոսքով, շնչել է ծանր և հազ է ունեցել:
Նա կորել է երեկ երեկոյան, խաղացել է տան բակում, դուրս է եկել փողոց ու անհետացել: Մի քանի ժամ ծնողներն ու հարևանները որոնել են նրան, հետո դիմել են ոստիկանություն: Աղջնակին հայտնաբերել են իրնեց գյուղից ոչ հեռու անտառում: