Երթևեկության փոփոխություններ՝ Կոմիտաս-Վաղարշյան և Հալաբյան-Մարգարյան խաչմերուկներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Հալաբյան փողոց-Մարգարյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում աջ շրջադարձով Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց՝ Ա.Խաչատրյան փողոցի ուղղությամբ, և Հալաբյան փողոցից դեպի Մարգարյան փողոց՝ Ֆուչիկի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
Հարակից հրապարակումներ`
- Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան-Կորյուն խաչմերուկներում
- Երթևեկության փոփոխություն՝ Բաղրամյան-Իսահակյան փողոց խաչմերուկում
- Երթևեկության փոփոխություններ՝ Սայաթ-Նովա−Տերյան և Կոմիտաս−Գրիբոյեդով խաչմերուկներում
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն` «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ