Ֆինլանդիայում զոհերի թվում օտարերկրացիներ չկան
Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում զինված հարձակման հետևանքով զոհերի թվում այլ երկրների քաղաքացիներ չկան: Ֆինլանդիայի քննչական ազգային բյուրոյի տվյալներով, վիրավորների թվում Շվեդիայի մեկ ու Իտալիայի երկու քաղաքացիներ կան: Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ այստեղ դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ութ մարդ վիրավորվել: Հարձակում գործած անձը ոստիկանների կողմից ոտքի շրջանում վիրավորում է ստացել, նա 18 տարեկան է, Մարոկկոյի քաղաքացի է:
Բարսելոնայում ահաբեկչություն կատարածը ևս Մարոկոյից էր: Ֆինլանդիայում բացի նրանից ձերբակալվել է 5 մարդ:
Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ տեղի ունեցածը քննվում է որպես ահաբեկչություն: