Էմմա Սթոունը դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին
Forbes-ը կազմել է 2017թ-ի աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշային աղյուսակը, որն այս տարի գլխավորում է օսկարակիր Էմմա Սթոունը:
28-ամյա դերասանուհուն «Լա-Լա Լենդ» ֆիլմը բերել է ոչ միայն «Օսկար», այլև զգալի կարողություն:
Օսկարակիր դերասանուհին վերջին 12 ամիսներին վաստակել է $26 մլն:
Երկրորդ հորիզոնականում 48-ամյա Ջենիֆեր Էնիսթոնն է՝ 25.5 մլն դոլար եկամուտով: Այդքան եկամուտ դերասանուհին ստացել է ոչ միայն կինոյից, այլև Emirates Airline, Smartwater և Aveeno ընկերությունների հետ համագործակցությունից:
Երրորդ հորիզոնականում հայտնվել է «Քաղցած խաղերի» աստղ 27-ամյա Ջեննիֆեր Լոուրենսը՝ $24 մլն: Բացի ֆիլմերից, Լոուրենսի բանկային հաշիվը համալրվում է Dior-ի հետ կնքած պայմանագրի շնորհիվ:
Լավագույն հինգյակը եզրափակում են Մելիսա Մաքքարթին ($18 մլն) և Միլա Կունիսը ($15.5 մլն):
Ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների տասնյակում են հայտնվել է Էմմա Ուոթսոնը ($14 մլն), Շարլիզ Թերոնը ($14 մլն), Քեյթ Բլանշետը ($12 մլն), Ջուլիա Ռոբերտսը ($12 մլն) և Էմի Ադամսը ($11.5 մլն):