2017 թվականի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով։ Միաժամանակ, հուլիս ամսվա ՏԱՑ-ը հունիսի նկատմամբ կազմել է 5%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ հուլիսի համեմատ՝ 7%:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հուլիսին աճել է 12.7%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 2.7%-ով, իսկ 2016թ-ի հուլիսի համեմատ՝ 14.3%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 7.8%-ով: 2016թ. հունվար-հուլիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 11.8 տոկոսով:
Ըստ ԱՎԾ-ի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա յոթ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.2%-ով:
Սպառողական գները ևս նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ աճել են 0.5%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.1%-ով:
2017թ-ի հունվար-հուլիսին շինարարության ծավալը ևս նվազել է 8.7%-ով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 26%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 21.6 %-ով, իսկ ներմուծումը՝ 28.5%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-հուլիսին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.7 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 4.2%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին