Հայկական սմարթֆոնների և պլանշետների արտադրության ծավալները կրճատվել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-հունիսին արտադրվել է 55 պլանշետ, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 92.1%-ով: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 696 պլանշետ:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում համակարգիչների արտադրության ծավալներն էլ կրճատվել են 40.2%-ով. եթե 2016թ-ի հունվար-հունիսին արտադրվել է 465 հատ համակարգիչ, ապա 2017թ-ի հունվար-հունիսին՝ 278:
Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 330 հատ բջջային հեռախոս՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի 450-ի դիմաց։ Այսպիսով, հայկական սմարթֆոնների արտադրությունը նվազել է 26.7%-ով։
Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա հունիսից: Մինչ այդ հեռախոսներ Հայաստանում չէին արտադրվում:
Նշենք նաև, որ «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies») ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում