Ամերիկյան ընկերությունը հետաքրքրված է աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցմամբ
«Ջեներալ-էլեկտրիկ» ընկերությունը հետաքրքրված է Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրով։
Այդ նպատակով «Ջեներալ-էլեկտրիկ» ընկերությունը ներկայացնում է տարբեր տեսակի շարժիչներ ու դրանց օգտագործման, այդ թվում նաև կենցաղային թափոնների միջոցով էլեկտրաէներգիայի ստացման արդյունաբերության եղանակները: Այսօր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպմանը ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով տարածաշրջանային տնօրեն Իվան Սապրիկինի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է իր ծրագրերը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերն ու դրանց զարգացման հեռանկարները: Նախարարը դրական է գնահատել ամերիկյան ընկերության՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին մասնակցությունն ու դրանց զարգացման հեռանկարները։
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ուսումնասիրել Հրազդանում կենցաղային աղբի վերամշակման կայանի կառուցման տեխնիկական տվյալները և համագործակցության հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին