Մոսկվայում 15-ամյա հարբած աղջիկն ընկել է 9-րդ հարկից
Մոսկվայում 15-ամյա աղջիկն ընկել է բնակելի շենքի 9-րդ հարկից և ոչ միայն հրաշքով ողջ է մնացել, այլև խուսափել է լուրջ կոտրվածքներից: Այս մասին գրում է life.ru-ն:
Դեպքի օրը բակում ընկերների հետ հարբեցողությամբ զբաղվող աղջկան ծնողները որոշել են պատժել՝ նրան փակելով սենյակում: Սակայն աղջիկը չհամակերպվելով տնային կալանքի որոշմանը, ցանկացել է կրկին միանալ ընկերներին և փորձել դուրս գալ տան պատուհանից: Նրա ոտքը սայթաքել է, և վայր է ընկել 9-րդ հարկից:
Նրա վայրէջքը մեղմել են պատուհանի տակ եղած ծառերը: Աղջիկը կարողացել է խուսափել լուրջ վնասվածքներից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ