ԱԻՆ-ը զգուշացրել է մոսկվացիներին
Մոսկվայում օգոստոսի 23-ին և 24-ին կանխատեսվել է փոթորիկ, կարկուտ և ուժեղ քամի։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱԻՆ մամուլի ծառայությանը։
«Ըստ կանխատեսումների, առաջիկա 1-2 ժամը, օգոստոսի 23-ի ողջ օրը և հաջորդ օրը՝ օգոստոսի 24-ին, Մոսկվայում տեղ-տեղ սպասվում է անձրև, փոթորիկ, կարկուտ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ» - ասել են երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ըստ աղբյուրի, քաղաքացիներին խորհուրդ են տվել եղանակային այս պայմաններում որքան հնարավոր է դուրս չգալ փողոց, հեռու մնալ պատուհաններից, չօգտվել էլեկտրական սարքավորումներից։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին