Չեչնիայում տղամարդը ծեծել է դստերն ու սափրել նրա գլուխը
Չեչնիայում տղամարդը ծեծել է իր 17-ամյա դստերն, այնուհետև սափրել գլուխը, այն բանից հետո, երբ իմացել է, որ աղջիկը պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին «Լենտա.ռու»-ն տեղեկացել է երկրի դատախազության կայքից։
Ըստ աղբյուրի, աղջիկը պատմել է հորը, որ համաձայնվել է սիրելիի՝ ամուսնության առաջարկին։ Սակայն հայրը կտրականապես դեմ է եղել այդ հարսանիքին:
Այն բանից հետո, երբ հարազատները դիմել են իրավապահ մարմիններին, հարուցվել է քրեական գործ, Քրեական օրենսգրքի 156 հոդվածով ( «անչափահասի նկատմամբ պարտականությունների ոչ պատշաճ կատարում, զուգորդված վատ վերաբերմունքով»)։ Առավելագույն պատիժը մինչև երեք տարի ազատազրկում:
Մեղադրական եզրակացությունն արդեն հաստատվել է, նյութերն ուղարկվել են դատարան:
Աղբյուրը հիշեցնում է ևս մեկ դեպք։ 2016 թ-ին Դաղստանում մի տղամարդ սպանել է երկու դուստրերին, որոնցից մեկն՝ անչափահաս: Պարզվել է, որ դուստրը զբոսանքից ուշ է տուն վերադարձել, և դրանով, ըստ հոր կարծիքի, «արատավորել է իրենց ընտանիքի համբավը»: Տղամարդը մեքենայով նրանց տարել է մի ամայի տեղ, սպանել 2-ին էլ, ապա մարմինները թաղել լեռներում։ Վերջինը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: